Ես իհարկե շատ բան չգիտեմ, ես կասեի գրեթե ոչինչ չգիտեմ, բայց գիտեմ մի պարզ ճշմարտություն և վստահ կարող եմ ասել.
որտեղ պառակտում է, այտեղ դևերն են վխտում...
Այս մոլագար աշխարհում ես արդարություն եմ փնտրում։ Ոչ վրեժխնդիր, այլ՝ մարդկային։ Որ մարդը մարդ մնա։ Որ ճշմարտությունը վերապրի՝ իշխանության լեզվից անկախ։ Որ ձայն չունեցողը դադարի լռության մեջ մենակ լինելուց...
Ես միշտ իմ տեղում եմ եղել` և տանը, և դրսում, և գրականությունում։
Քսանհինգ տարուց ի վեր անտրտունջ խնամել եմ անկողնային հիվանդ կնոջս և պատկերացնել կարելի է, թե տանը ինչպիսի ամուսին եմ եղել...
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...